Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շուրջ մեկ ու կես տարի առաջ Ստեփանակերտի թատրոնում ծնունդ առավ «Լուսաբացից առաջ» ներկայացումը, որը նվիրված էր Արցախյան ազատամարտի հերոսներին։
Ներկայացումը կյանքի էր կոչվել Համազգայինի Կենտրոնական վարչության հովանավորությամբ:
Ներկայացման հեղինակը Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն, գրող Հերմինե Ավագյանն է: Բեմադրիչը Ռուզան Խաչատրյանն է:
Մարտի 27-ին «Լուսաբացից առաջ» ներկայացումը արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին' Արցախյան ազատամարտը լավագույնս ներկայացնելու համար։ Որպես ներկայացման բեմադրիչ՝ «Արտավազդի» բեմից մրցանակը ստացավ բեմադրիչ Ռ.Խաչատրյանը, ով նշեց, որ այն թիմային քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Մի մրցանակ, որը հույս ու հավատ է ներշնչում, որ գալիքը դեռ լուսաբացներ կբերի Արցախին: