|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել` հայտնելով, որ իր բաժանորդներից ահազանգեր է ստանում այն մասին, որ ինչ-որ անհայտ անձինք, ներկայանալով որպես ընկերության աշխատողներ, խոստումներ են տալիս կամ սպառնալի նախազգուշացումներ են հնչեցնում գազամատակարարումը դադարեցնելու, սպառված գազի դիմաց վճարումների հետ կապված, առաջարկում են ստորագրել ինչ-որ փաստաթղթեր՝ շահարկելով որոշակի քաղաքական նպատակադրումներ։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ այդ անձինք ընկերության հետ որևէ առնչություն չունեն։ Ընկերությունը հորդորում է բաժանորդներին նման դեպքերում գրանցել նմանատիպ անձանց հեռախոսահամարները և անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժանմունք։