կարևոր
1690 դիտում, 10 ամիս առաջ - 2023-11-30 10:48
Քաղաքական

Ի՞նչ է ասել Սամվել Բաբայանը նիստում․ «Հրապարակ»

Ի՞նչ է ասել Սամվել Բաբայանը նիստում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում երեկ հյուրընկալվել էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, ով ինքն էր ցանկություն հայտնել ներկայանալու: Նա շուրջ 3 ժամ խոսել է` ցուցմունք տալով Սամվել Շահրամանյանի դեմ, եւ փորձել է ՔՊ-ականներին համոզել, որ Շահրամանյանն Արցախի նախկին նախագահների եւ Դաշնակցության միջոցով Արցախում ծրագրված իշխանափոխություն է իրականացրել, որ այն հանձնեն, իսկ հետագայում նաեւ Հայաստանում իշխանափոխություն իրականացնեն։ Սակայն պայմանավորվել են, որ նիստից մանրամասներ չհանրայնացնեն:

Նիստից հետո Սամվել Բաբայանի` լրագրողների հետ ճեպազրույցում ասածներից էլ էր զգացվում նրա բացասական վերաբերմունքը Շահրամանյանի նկատմամբ: Նա հայտարարեց, որ վերջինս ամեն օր զանգում է Բաքու, խոսում է, բանակցում է՝ արցախցիների վերադարձի հարցով: Եվ ասաց, որ իրեն այդ մասին պատգամավորներն են պատմել, որոնց անձամբ Շահրամանյանն է ասել, սակայն պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում հերքեց դա. «Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Արցախի նախագահը նման բան չի ասել մեզ, ես առաջին անգամ եմ լսում, որ նման բան իբր եղել է։ Ես չեմ ուզում ինձ թույլ տալ եւ ասել, որ Սամվել Բաբայանը ստում է, որովհետեւ եթե լիներ` հերքելու խնդիր չկար, շատ նորմալ կլիներ, որ Արցախի նախագահն ինչ-որ գործընթացներ իրականացներ, որը թույլ կտար մարդկանց իրենց տներ վերադարձնել»: «Այս իրավիճակում էլ փորձում են պառակտել արցախցիներին, այդ մարդու վերջին 3 տարվա գործողությունները միտված են եղել հենց դրան»,- կարծում է Հակոբյանը:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։