կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-29 18:24
Քաղաքական

Արսենյանն ատամ է ցույց տալիս

Արսենյանն ատամ է ցույց տալիս

Վերջին շրջանում, հատկապես` Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ բավականին լարվել էին որոշ ԲՀԿ-ականների հարաբերությունները ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանի հետ:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` այդ լարվածությունն ավելի է սրվել, գրեթե պայթյունավտանգ իրավիճակի հանգեցրել: Մեր տեղեկություններով` Արսենյանն անգամ չի էլ թաքցնում, որ մի շարք ԲՀԿ-ական պատգամավորների հետ տարաձայնություններ ունի, ավելին` ատամ է ցույց տալիս:

 

Այսօր, օրինակ, մի շարք լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից երկուսի կոմերցիոն տնօրենն ու գլխավոր հաշվապահը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են: Ուշագրավ է, որ այս նյութը շատ արագ հայտնվեց նաեւ Արսենյանին պատկանող mardik.am կայքում: Երեւում է` Արսենյանը գրոհի է անցել, իսկ թե ինչպես կավարտվի այս ամենը, կերեւա առաջիկայում:

 

Ի դեպ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն արդեն զգուշացրել է` «փորձել շահարկել Գագիկ Ծառուկյանի անունն առնվազն խորհուրդ չեմ տա»: