Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բազմաթիվ լրատվամիջոցներից հարցեր են ստացվել Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովի ընթացքի և երկար տևելու վերաբերյալ։ Այդ հարցերին պատասխանելու համար տեղեկացնում ենք, որ Հ.Յ.Դաշնակցությունը, իր բարձրագույն ժողովին, քննարկում է մեր ժողովրդի բոլոր հատվածներին, Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին, Սփյուռքին վերաբրող բազում հարցեր եւ ընդունում որոշումներ, որի ավարտին է միայն ընտրվում Հ.Յ.Դ. Բյուրո։ Ժողովի ընթացքի մասին պատկերացում կազմելու համար, հրապարկում ենք Ընդհանուր Ժողովի օրակարգը։
ՕՐԱԿԱՐԳ`
Հ.Յ.ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ 33-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ
(16-24 ՅՈՒՆՈՒԱՐ 2019 թ., ԱՐՑԱԽ)
Ա.- ԺՈՂՈՎԻ ԲԱՑՈՒՄ ԵՒ ԴԻՒԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ա.1.- Բացում ՀՅԴ 33-րդ. Ընդհանուր Ժողովի
Ա.2.- Առժամեայ դիւանի ընտրութիւն
Ա.3.- ՀՅԴ Բիւրոյի զեկոյց` 33-րդ Ընդհանուր Ժողովի կազմի մասին
Ա.4.- Լիազօրագրերու ստուգում եւ Ժողովի կազմի հաստատում
Ա.5.- Մնայուն դիւանի ընտրութիւն
Ա.6.- Օրակարգի հաստատում
Ա.7.- Յանձնախումբերու ընտրութիւն
– Բանաձեւի
– Հաշուեքննիչ եւ պիւտճէ
– Արխիւային
– Դատական
– Քուէախոյզ
Բ.- ԲԻՒՐՈՅԻ ՔԱՌԱՄԵԱՅ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆ
Բ.1.- Բիւրոյի քառամեայ գործունէութեան տեղեկագրի եւ հաշուեկշիռի ընթերցում եւ լուսաբանական հարցումներ
Բ.2.- Բիւրոյի քառամեայ գործունէութեան քննարկում
Բ.3.- Հաշուեքննիչ եւ արխիւային յանձնախումբերու զեկոյցներու ներկայացում
Բ.4.- Բիւրոյի քառամեայ գործունէութեան մասին բանաձեւ
Գ.- Հ.Յ.Դ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵԳԻԾ ԵՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Գ.1.- ՀՅԴ ռազմավարական առաջադրանքներ եւ սկզբունքներ
Գ.2.- ՀՅԴ քաղաքական գործունէութիւնը եւ դիրքորոշումները արտաքին ճակատի վրայ.
ա.- Միջազգային եւ տարածաշրջանային քաղաքական կացութեան քննարկում.
բ.- Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ հատուցման հարցերու հետապնդում, Թուրքիա
գ.- ՀՀ-ի արտաքին քաղաքականութեան աջակցութիւն եւ շահերու հետապնդում (Թուրքիա, Ռուսաստան, ԱՊՀ, ՀԱՊԿ, Եւրոպա, ԱՄՆ, Իրան, այլ պետութիւններ եւ միջազգային կազմակերպութիւններ)
դ.- ԼՂՀ-ի արտաքին կապերու աջակցութիւն եւ միջազգային ճանաչման հետապնդում (Ադրբեջան եւ առնչակից այլ պետութիւններ)
ե.- Վրաստան
զ.- Նախիջեւան
է.- Միջին Արեւելք. հայութեան իրաւունքներու եւ անվտանգութեան հարցեր
ը.- Քրտական եւ այլ շարժումներ
թ.- Ընկերվար Միջազգայնական և ընկերվարական այլ կառոյցներ, շարժումներ
ժ.- Հայ Դատի գրասենեակներ եւ գործնական աշխատանքներ
Գ.3.- ՀՅԴ քաղաքական ուղղութիւնը եւ դերակատարութիւնը ներազգային ճակատի վրայ
ա.- Ներազգային կացութեան գնահատում եւ քննարկում.
բ.- Հայաստանի Հանրապետութեան մէջ (քաղաքական, տնտեսական եւ հասարակական)
գ.- Արցախի Հանրապետութեան մէջ (ազգային, քաղաքական, տնտեսական եւ հասարակական)
դ.- Ջաւախք
ե – Թուրքիոյ եւ Արեւմտահայաստանի մէջ ապրող հայութիւն.
զ.- Սփիւռքի մէջ՝ դասական եւ նոր (ազգային, քաղաքական եւ հասարակական)
է.- Ուղեկից Կազմակերպութիւններ
ը.- Հայաստանեայց Առաքելական եկեղեցի եւ յարանուանութիւններ
թ.- Հայկական այլ կազմակերպութիւններ եւ կառոյցներ
Դ.- ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ
Դ.1.- Կազմակերպական ընդհանուր վիճակ, հարցեր եւ ընելիքներ.
Դ.2. Շրջաններու քառամեայ գործունէութեան ներկայացում, քննարկում եւ բանաձեւ
Դ.3.- Հ.Յ.Դ. Ուսանողական, Երիտասարդական եւ Պատանեկան Միութիւններ.
Դ.4.- Կառուցային եւ կանոնագրային հարցեր.
Ե.- ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԵՒ ԱՅԼ
Ե.1.- Ընդհանուր արժեւորում եւ քարոզչական քաղաքականութիւն
ա.- ՀՅԴ Մամուլ, հեռուստատեսութիւն, համացանցային եւ քարոզչութեան այլ միջոցներ
բ.- ՀՅԴ Արխիւ, Գրադարան, Թանգարան, Հրատարակութիւններ, «Հ.Մարուխեան» հիմնադրամ
Զ.- ՏՆՏԵՍԱԿԱՆ
Զ.1.- Տնտեսական վիճակի ընդհանուր գնահատում եւ լուծումներ
Զ.2.- Բիւրոյի քառամեայ պիւտճէ
Է.- ԴԱՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Ը.- ԱՅԼ ՀԱՐՑԵՐ
Թ.- ԸՆՏՐՈՒԹԻՒՆ Հ.Յ.Դ. ԲԻՒՐՈՅԻ
Ժ.- ՓԱԿՈՒՄ Հ.Յ.Դ. 33-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ
22.01.2019 թ.