Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 31-ին տեղի է ունեցել Դատավորների հերթական ընդհանուր ժողովը` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ:
Ժողովն անցկացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ պարետատան թույլտվությանբ՝ խստորեն պահպանելով պարետի կողմից սահմանած հակահամաճարակային նորմերն ու կանոնները:
Ժողովի նիստի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի և 77-րդ հոդվածի դրույթների համաձայն, Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորեր Էթիկայի և կարգապահական հարցերի, դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովները:
Թեկնածուների ամփոփիչ ելույթներից և հարցուպատասխաններից հետո դատավորներն իրականացրեցին քվեարկություն, որի արդյունքների ամփոփմամբ արձանագրվեց՝
Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու է ընտրվել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը՝ 145 ձայնով:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը՝ 97 ձայնով:
Ընտրության արդյունքներով էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել՝
դատավոր չհանդիսացող անդամներ՝ Սյուզաննա Սողոմոնյանը ՝ 4 տարով,
Դավիթ Հակոբյանը՝ 3 տարով,
դատավոր հանդիսացող անդամներ՝
1) Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը,
2) Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը,
3) առաջին ատյանի դատարանի դատավորներ՝ Արման Հովհաննիսյան, Հովիկ Շահնազարյանը, Մերի Համբարձումյանը, Լիլիթ Կատվալյանը:
Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամներ են ընտրվել՝
դատավոր չհանդիսացող անդամներ՝ Աշխեն Ղարսլյանը, Անահիտ Մանասյանը,
դատավոր հանդիսացող անդամներ՝
1) Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյանը,
2) Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը,
3) Առաջին ատյանի դատարանի դատավոր Գոռ Թորոսյանը:
Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել
դատավոր չհանդիսացող անդամներ՝ Գաբրիել Պետրոսյանը, Հասմիկ Հարությունյանը,
դատավոր հանդիսացող անդամներ՝
1) ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Համլետ Ասատրյանը,
2) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Մարգարիտա Հարթենյանը և Նորա Կարապետյանը,
3) առաջին ատյանի դատարանի դատավորներ Արթուր Ստեփանյանը և Ջոն Հայրապետյանը: