կարևոր
4159 դիտում, 1 ամիս առաջ - 2024-07-13 15:44
Հասարակություն

Սրբազան Հա՛յր, զինակիցներս, հենակետերի զինվորները խնդրում են ոչ մի դեպքում չնահանջել

«Սրբազան հայր, զինվորները խնդրում են ոչ մի դեպքում չնահանջել։ Հենակետերում կանգնած զինվորների մոտ այն գիտակցումն է, որ այստեղ կանգնած ենք, որպեսզի թիկունքում քաղհասարակությունը հասնի այն նպատակներին, որոնք դրել է իր առջև»,- Հրազդանում  Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանն ասաց ներկա երիտասարդներից մեկը։

Նա նշեց՝  ուրախ է, որ հենց եկեղեցին է ստանձնել այս պայքարի առաջնորդությունը։

Բագրատ Սրբազանն ասաց. «Ուրախ եմ, որ սահմանում գտնվող մեր տղաներն այն գիտակցությամբ են ապրել, ապրում, որ ամեն գնով թույլ չտալ որևէ պայմանավորվորված կամ ոչ պայմանավորված հարձակում մեր երկրի վրա, որպեսզի երկրի ներսում խնդիրները լուծվեն։ Դա ամենակարևոր ուղերձն է, որ մենք լսել ենք այս ամբողջ ժամանակաշրջանում»։

Մանրամասն՝ տեսանյութում։