Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Աշոտյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդման դասական եւ ՀՀ պատմության ամենազավեշտալի օրինակներից է: 2018-ի ամառվանից «հեղափոխականները» սկսել են քրեական գործեր հարուցել նախկինների դեմ, եւ առաջնային թիրախներից մեկը եղել է Աշոտյանը, ով տեւական ժամանակ ԿԳ նախարար է աշխատել:
Հենց 2018-ին Դավիթ Սանասարյանի ղեկավարած ՊՎԾ-ն` Պետական վերահսկողության ծառայությունը, սկսել է ստուգել Բժշկական համալսարանը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել Աշոտյանը։ 2019-ին ստուգումներն ավարտվել են, մի քանի տարի մտածել են` քրգործ հարուցե՞լ, թե՞ ոչ, ապա հարուցել են, մեծ թվով մարդկանց վրա ճնշում գործադրել, որ ցուցմունք տան Աշոտյանի դեմ` չի ստացվել:
2023-ի հունիսի 15-ին Աշոտյանին ձերբակալել են, այն էլ՝ ոչ թե բուն մեղադրանքով, այլ «խափանման միջոցի պայմանները խախտելու» համար: Դա արտահայտվել է նրանով, որ «Աշոտյանը... փորձել է վկաների եւ մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում