կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-08 16:40
Հասարակություն

Գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 9-ին

Գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 9-ին

Հունիսի 6-ին կյանքից հեռացած գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Մարտիրոսի Ադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սթհունիսի 9-ինժամը 18:00-20:00-ըԿոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտըհունիսի 10-ինժամը 12:00-13:30, Հայաստանի նկարիչների միությունից։ Ադալյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

ՀՀ մշակույթի նախարարությունից,  ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռուբեն Ադալյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով

Ռուբեն Ադալյանը ծնվել է 1929 թվականինՍիմֆերոպոլում։ 

1935 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։  

1944-1950 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։  

1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 

1960 թվականից ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ է։ 

1967 թվականին «Հիրոսիմա» նկարի համար արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության մրցանակինիսկ 1971 թվականին «Գնդակահարություն» նկարի համար արժանացել է «Տարվա լավագույն նկար» մրցանակին։ 

1972 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության հրամանով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։  

2001 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի։ 

Ռուբեն Ադալյանը 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարասկզբի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկն էազգային մոդեռնի հիմնադիրներիցում ստեղծագործություններում առկա են դասականարևմտյան և սինթետիկ արվեստների արտացոլումներըիրականի և երևակայականի համարձակ կերպափոխումըդրամատիզմն ու դինամիկ լարվածությունըբնության և մարդու ներքին հատկանիշների այլակերպումները