կարևոր
24445 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-04 17:57
Տնտեսական

Դոլարն ու եվրոն էժանացել են

Դոլարն ու եվրոն էժանացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 4-ին, կազմել է 386.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.73 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.90 դրամ (նվազել է 0.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 490.92 դրամ (աճել է 0.62 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.30 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 387-389 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 413-417 դրամով, վաճառվում է 423-428 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.04-4.27 դրամով, վաճառվում է 4.35-4.61 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 384 դրամով, վաճառվում՝ 387-378 դրամով:

Եվրոն գնվում է 418-420 դրամով, վաճառվում է 424 դրամով:

Ռուբլին գնվում է 4.20-4.25 դրամով, վաճառվում է 4.35 դրամով: