Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աշխարհում ռազմական ծախսերը 2021 թվականին առաջին անգամ գերազանցել են ռեկորդային 2 տրիլիոն դոլարը. հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցը։
Տեղեկատվության համաձայն՝ պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերով Ռուսաստանը զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ զիջելով ԱՄՆ-ին, Չինաստանին, Հնդկաստանին և Մեծ Բրիտանիային։ Երկրի ծախսերի ծավալը 2021 թվականին աճել է 2,9%-ով և կազմել 65,9 մլրդ դոլար։ Զեկույցի հեղինակներն աճի պատճառը համարում են ուկրաինական սահմանի երկայնքով ուժերի կուտակումը։ «Սա աճ էր երրորդ տարին անընդմեջ, և 2021 թվականին Ռուսաստանի ռազմական ծախսերը հասել են ՀՆԱ-ի 4,1%-ին»,- ասվում է զեկույցում։
ԱՄՆ-ը 801 միլիարդ դոլար է ծախսել ռազմական նպատակներով 2021 թվականին։ Սա 1,4%-ով պակաս է, քան 2020թ.: Տվյալների համաձայն՝ 2012-ից 2021 թվականներին Վաշինգտոնը 24%-ով ավելացրել է ռազմական հետազոտությունների և զարգացման ֆինանսավորումը, իսկ 6,4%-ով կրճատել է զենքի գնման ծախսերը։
Զեկույցը նաև ցույց է տալիս, որ Չինաստանը 2021 թվականին պաշտպանության վրա ծախսել է 293 միլիարդ դոլար, Հնդկաստանը՝ 76,6 միլիարդ դոլար, իսկ Մեծ Բրիտանիան՝ 68,4 միլիարդ դոլար: