կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-30 13:28
Մշակույթ

Նախագահին չտվեցիք լիարժեք տեղեկատվություն խնդրի էության շուրջ. Հասմիկ Պապյանի նամակը` Ջաղինյանին

Նախագահին չտվեցիք լիարժեք տեղեկատվություն խնդրի էության շուրջ. Հասմիկ Պապյանի նամակը` Ջաղինյանին

ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը բաց նամակով դիմել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին` մեծ աղմուկ բարձրացրած «Ամենակարող երգիչը» հաղորդման հետ կապված: Հիշեցնենք, որ Ջաղինյանը պարզաբանել էր, թե հաղորդման միայն մի եթերն է լինելու ռաբիսին նվիրված, մյուսները նվիրված են լինելու երաժշտական այլ ժանրերի:

Նամակում, մասնավորապես, Պապյանը նշում է, որ նախագիծն ունի 2 արատ, որոնք ի չիք են դարձնում որևէ դրական մտադրություն և, ընդհակառակը, այն դարձնում խիստ վտանգավոր մեր մշակույթի համար:

«Առաջին` «ռաբիսը» չի մտնում հայ բնիկ կամ պրոֆեսիոնալ երգարվեստի ժանրերի ցանկի մեջ, առաջացել է օտար խեղիչ ազդեցությունների «յուրացման» արդյունքում, իր մեջ կրում է հայի բնիկ հոգեկերտվածքին ոչ հարիր զգացմունքային ու իմաստային տարրեր և, ըստ այդմ, չի կարող քարոզվել հանրային միջավայրերում: Երկրորդ` ըստ նախագծի` նույն երգիչը, որպեսզի հավակնի «ամենակարողի« կոչման, պետք է կարողանա երգել մի շարք ժանրերով` ռաբիս, ժողովրդական, դուսանական, ջազ…-այս ցանկին դեռ բախտ չունենք հասու լինելու: Սա առավել քան վտանգավոր է, քանի որ, որպես օրենք, երեխան կամ երիտասարդը հակում են ցուցաբերում երգարվեստի որևէ ժանրի նկատմամբ, տարիներ և անդուլ աշխատանք են նվիրում առաջընթացի համար և դրանով, ի վերջո, հասնում են հաջողության, նպաստում մեր երգարվեստի զարգացմանը«: Երիտասարդ կատարողին ներշնչել, թե նա կարող է երգել տարբեր ժանրերով, հասնել փառքի, «ամենակարող» կոչվել` ոչ այլ ինչ է, քան սադրանք մեր նոր սերնդի գեղագիտական դաստիարակության, մանկավարժական գիտության և առողջ դատողության նկատմամբ»,-գրում է տիկին Պապյանը:

Անվանի երգչուհին, հղում անելով ՀՀ նախագահի խոսքը, թե` «պետք է հաշվի առնել լսարանի կարծիքը և փոխադարձ կապ պահպանել հանրության հետ»` նշում է, որ հույս ունի` Ջաղինյանն իրոք ականջալուր կլինի հանրության խիստ պահանջին և անհապաղ կկասեցնեն այդ հակագեղագիտական նախագիծը:

Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ: 

 

\"\"