Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ Կոլորադոյի նահանգի Ընդհանուր ժողովը 2011թ. նստաշրջանի ընթացքում ընդունել է Սենատի 11-035 միացյալ բանաձեւը, ըստ որի` ապրիլի 24-ն այսուհետ նշվելու է որպես Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:
Փաստաթղթում կոչ է արվում Թուրքիային` հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, փոխհատուցել քրիստոնեական ավերված եկեղեցիների, վանքերի, դպրոցների, հուշարձանների, սրբավայրերի եւ կրոնական այլ ունեցվածքի համար, թույլ տալ քրիստոնեական եկեղեցիների եւ այդ ունեցվածքի օրինական տերերին պահպանել, վերակառուցել եւ վերականգնել դրանք, ինչպես նաեւ ազատորեն եւ առանց խոչընդոտների կամ սահմանափակումների կազմակերպել աղոթքներ, պաշտամունքի, կրթական հավաքներ:
Բանաձեւի պատճենները ուղարկվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Կոլորադոյի կոնգրեսական պատվիրակության անդամներին, Կոլորադոյի նահանգապետին, Վաշինգտոնում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանություններին, ինչպես նաեւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների: