կարևոր
5044 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-07 18:23
Արցախ

Ադրբեջանական դիվերսիայից զոհված երեք ոստիկանները հուղարկավորվել են

Ստեփանակերտի պանթեոնում  այսօր՝ մարտի 7–ին, հուղարկավորվել են մարտի 5–ին, ադրբեջանական դիվերսիայից զոհված երեք ոստիկանները։ 

Արցախի նախագահի հրամանագրով՝ դիվերսիոն ներթափանցման ժամանակ զոհված ոստիկաններ՝ Արմեն Բաբայանը, Դավիթ Դանիելյանը եւ Արարատ Գասպարյանը հետմահու պարգեւատրվել են «Արիություն» մեդալով։ Նույն մեդալով պարգեւատրվել է նաեւ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, որը ադրբեջանական դիվերսիայի ժամանակ  կրծքավանդակի հրազենային վիրավորում էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։

Հիշեցնենք՝ Մարտի 5-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն հաղորդել էր, որ ժամը 10։00-ի սահմանում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել եւ կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Թշնամու գործողությունների հետեւանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: Լեյտենանտ Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում: Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։