Փոխարժեքներ
15 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Խորը վշտով տեղեկացա, որ մահացել է Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Արարատ (Ռոմա) Բաղդասարյանը։
Ցավոք, լեգենդար հետախույզն այսօր չի կարող հուղարկավորվել մայր հողում՝ Մարտակերտի շրջանի Վարդաձոր (Գյուլաթաղ) գյուղում։ Ժայռոտ, բնության ու պատմական հուշարձաններով հարուստ այս գյուղն իսկական դրախտավայր է, որը, մի օր նորից հայկական պետք է լինի։
Արարատի օրինակը ևս մեկ վկայությունն է այն բանի, որ, ի հեճուկս որոշ շրջանակներից կողմից տարվող քարոզչությանը, արցախցին բոլոր պատերազմների ժամանակ կռվել, ամեն գնով պաշտպանել է իր տունը։
Միայն 2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախը միայնակ կռվելով «Կոմանդո» և «Յաշմա» ստորաբաժանումների դեմ՝ շարքից հանել է շուրջ 700 ադրբեջանցի զինվորականի։
Մեր հերոսների հիշատակը վառ պահելու համար մենք երբեք չպետք է հրաժարվենք մեր հայրենիք վերադառնալու երազանքից»։