|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Այսօր Ստրասբուրգում աշխատանքն է սկսել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը:
ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում լինելու են Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված իրադրությունը եւ դրա հումանիտար հետեւանքները: Այդ համատեքստում քննարկվելու է Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունների օրինականությունը, նաեւ` Եվրոպայի հարավում հյուսիսաֆրիկյան երկրներից փախստականների խնդիրները:
Նստաշրջանի օրակարգում են նաեւ միջկրոնական հարաբերությունները Եվրոպայում, Վրաստանի պարտավորությունների կատարման մասին զեկույցը, ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցը, նաեւ կազմակերպության անդամ որոշ երկրներում մահապատիժը վերացնելու հարցը:
Նստաշրջանը տեւելու է մինչեւ ապրիլի 15-ը: