Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«ԱԺ-ն փաստացի պարապուրդի է մատնվելու 2,5 ամիս՝ քվորումի պատճառով նիստեր չեն կայանա։ Աշխատավարձերը պահվելո՞ւ են՝ հարցրինք ԱԺ պատասխանատուին։ «Եթե պատգամավորը նիստի ժամանակ գրանցվել է, անկախ նրանից՝ նիստը տեղի է ունեցել, թե ոչ, պետք է վճարվի, ով չի մասնակցել, բայց բերել է համապատասխան փաստաթուղթ, նույնպես պետք է վճարվի, մյուսները՝ ոչ»։ Ի՞նչ եք անելու չեկածների փողերը, երկուսուկես ամսվա գումարը քիչ փող չէ՝ մարտ, ապրիլ, մայիս։ «Դա շատ հիպոթետիկ հաշվարկ է»։ Ի՞նչ եք անելու այդ «հիպոթետիկ» գումարները։ «Ուղղելու ենք նոր պառլամենտի աշխատավարձի ֆոնդին, այս պահին հաշվարկ է արված 101 պատգամավորի թվով և 6 ամիս կտրվածքով։ Վերահաշվարկ կարվի, կտեղաբաշխվի»։ Փաստորեն, էդտեղ էլ եք շահում-խնայում։ «Փաստորեն, բայց մի «շտապեք», հնարավոր է բոնուսներով պատգամավորների թիվը մեծանա, էլ չեմ ասում՝ երկրորդ փուլ լինի»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։