|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ինչպես հայտնի է, Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Իսկ հոկտեմբերի 10-ին կկայանա ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ նա առանց քվեարկության կդառնա քաղաքապետ: Բայց մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի ոչ միայն քաղաքապետարանի, այլև վարչական շրջանների աշխատողները մատնվել են պարապուրդի:
Սա նկատելի է հատկապես վարչական շրջաններում, որոնց ոչ բոլոր ղեկավարներն են շարունակելու պաշտոնավարել: Անհայտ են նաև քաղաքապետարանների, թաղապետարանների վարչությունների պետերի, աշխատողների ճակատագրերը. չի բացառվում, որ առաջիկայում նրանք ևս հրաժեշտ տան իրենց պաշտոններին:
Առիթից օգտվելով՝ նրանք այս ընթացքում անգործ են և գրեթե չեն զբաղվում բնակիչներին հուզող խնդիրներով, անգամ գրեթե չեն հաճախում աշխատանքի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: