Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Արդեն տևական ժամանակ, իսկ վերջին երկու օրերին՝ առավել ևս, իշխանություններն ակտիվորեն փորձում են արհեստական օրակարգեր ներդնել՝ հանրային ուշադրությունը շեղելով ներկա ու սպասվող ծանր գործընթացներից, ի մասնավորի՝ Արցախի արդեն շուրջ 40 օրվա շրջափակումից, ինչպես նաև Ազատ գյուղում տեղակայված զինվորների կացարանում տեղի ունեցած ողբերգությունից:
Այս գործը հատկապես մեծ ակտիվությամբ իրենց «ուսերին» են վերցրել, այսպես կոչված, մերձիշխանական շրջանակները, որոնք այս օրերին փորձում են նույնիսկ ամենաանհեթեթ, ամենազազրելի թեմաներով օրակարգ ձևավորել։ Մասնավորաբար, ՀՀ-ում արևմտյան դրամաշնորհներով գործունեություն ծավալող և մշտապես ազգայինի հիմքերը հնարավորինս քանդելուն, արժեհամակարգերը քայքայելուն միտված որոշ շրջանակներ այս օրերին բանակի վարկաբեկմանն ուղղված թեզեր են շրջանառում՝ այդ թվում սլաքները հերթական անգամ վեկտորելով դեպի «նախկիններ»։
Սրան զուգահեռ ակտիվացել են ֆեմինիստական և «հակամիլիտարիստական» կեղծ թեզերով հայտնի որոշ տարրեր, որոնց վրա է դրված հանրության ուշադրությունը շեղելու և տեղեկատվական հարվածն իրենց վրա վերցնելու «առաքելությունը»։ Օրինակ՝ ոմանք նույնիսկ այնքան են նվիրվել գործող իշխանությունների երեսը մաքրելու այս գործին, որ անգամ դրական են համարում զոհ ունենալը, քանի որ տղամարդիկ «անարգում ու նեղացնում են կանանց, ենթարկում զանազան բռնությունների»։ Ի դեպ, նշենք, որ նման կարգի հիմարությունները շատ ակտիվ ու կազմակերպված տարածվում էին ֆեյսբուքյան տարբեր խմբերում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում