Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Հայաստանը նոր քաղբանտարկյալ ունի՝ դաշնակցական Գառնիկ Մանուկյանը, ում նկատմամբ երեկ 2 ամսով կալանավորման ապօրինի որոշում է կայացվել։
Ավելի վաղ 72 ժամով կալանավորված Հունան Մելքոնյանը և Արտավազդ Մարգարյանն ազատ են արձակվել։
Հայաստանում սաստկացող բռնաճնշումներն ունեն մի քանի նպատակներ․
1․ Քրեական գործեր կարելով ազգային ուժերի ներկայացուցիչների վրա՝ թուլացնել իշխանությունների դեմ ծավալված աննահանջ պայքարը,
2․ Շարունակելով շոուների բեմադրությունը՝ շեղել հանրության ուշադրությունն Արցախում ստեղծված գոյաբանական ճգնաժամից,
3․ Վարկաբեկել հայրենիք ունենալու համար Հայաստանի փողոցներում ծավալված պայքարը, պատժել պայքարի մասնակիցներին,
4․ Գոհացնել ազգային ուժերին և Հայաստանի ու Արցախի համար պայքարողներին ռեվանշիստ համարող Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներին, նրանց մատուցել հերթական ծառայությունը,
5․ Այս բոլոր գործողություններով փորձել կանխել պայքարի նոր ալիքը՝ ջանալով մարդկանց հեռու պահել դրանից։
Հանրության արձագանքն այս իրադարձություններին պետք է լինի միանշանակ և աներկբա։ Այս առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս օրերին իշխանական որևէ ճնշումից չվախեցած հանրային, հասարակական գործիչներին՝ կատարվողի վերաբերյալ իրենց միանշանակ գնահատականների համար։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր հազարավոր քաղաքացիներին իրենց աջակցության համար և, իհարկե, առանձնահատուկ շնորհակալություն բռնաճնշումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների թիմին։
Դժվարին շրջան է ամբողջ հայ ազգի համար, ուստի դա չէր կարող շրջանցել սեփական ուղին մեր ազգի ճակատագրի հետ շաղախած Դաշնակցությանը։ Սակայն բոլորը գիտեն՝ բանտերով և բռնաճնշումներով դաշնակցականներին պայքարից ետ պահել չեն կարող։ Այս բոլոր քայլերը մեզ մոտ միայն ամրապնդում են սեփական համոզմունքների նկատմամբ ունեցած հավատը և պայքարի վճռականությունը։