կարևոր
5434 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-31 15:00
Արցախ

Մեր միակ ճանապարհը արժեքները, արժանապատվությունը պահպանելն է. Ռուբեն Վարդանյան

Մեր միակ ճանապարհը արժեքները, արժանապատվությունը պահպանելն է. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել արցախցիներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Շատ կարեւոր է, որ կանգնած լինելով մեծ ճգնաժամի առջեւ, մենք համախմբվել ենք: Ես ուրախ եմ ասել, որ ամեն օր զգում եմ ձեր արձագանքներից, որ պատրաստ եք միասին այս ճանապարհն անցնել: Ես զգում եմ, որ մենք միասին այս տարի հասկացել ենք, որ մեր միակ ճանապարհը մեր մեջ արժանապատվությունը, հայրենասիրությունը պահպանելն է, արժեքները պահպանելն է, պայքարելը մեր ազատ կյանքի համար։ Դա մենք պետք է անենք, ուրիշները մեզ կօգնեն։

Մենք միասին մի նավում գնում ենք առաջ, այլ ճանապարհ չունենք: Մի ամիս առաջ ես իմ 13 տարեկան տղայի հետ այս պուրակում էինք, անցանք, նայեցինք այս փայլուն տղաների նկարները: Իմ մեջ մի բան կա, որ մենք պարտավոր ենք այդ տղաների հիշատակի, իրենց կյանքի համար պայքարենք այն բանի համար, որի համար իրենք զոհեցին իրենց կյանքը: Իմ երազանքն է Արցախում մենք այն մակարդակի համախմբվենք, որկարողանանք իրար նայելով ժպտանք ու ասենք իսկապես, այս մարդիկ մեզ համար առաջնորդներ են:

Մենք միասին հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները»: