|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուսաստանի ԱԳՆ-ում այսօր ասել են, որ Ադրբեջանի կողմից տրանսֆորմատորների եւ գեներատորների տրամադրումը Ուկրաինային «որպես մարդասիրական օգնություն» «տարակուսանք է առաջացնում Ռուսաստանում»։
ՏԱՍՍ-ը մեջբերում է Ռուսաստանի ԱԳՆ-ի աղբյուրի խոսքերը.
«Բաքվի կողմից նման քայլը տարակուսանք է առաջացնում։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հատուկ ռազմական գործողության շրջանակներում ոչնչացնում են Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքը, որն օգտագործվում է Կիեւի ռեժիմի կողմից ռազմական կարիքների համար: Ադրբեջանական առաքումները, որոնք դժվար թե հիմնովին փոխեն իրավիճակը, մարդասիրական օգնության նման չեն»։