|
Փոխարժեքներ
06 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.59 |
| EUR | ⚊ | € 438.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.8168 |
| GBP | ⚊ | £ 504.01 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, չի գործելու: Այս մասին կրկին հիշեցնում են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենից։
«Այս օրերին Երևան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթի պատվիրակություններն, որոնց մասնակցությամբ նկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր։
Ծրագիրն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում։
Նախագծի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։
Նկարահանումներն անխափան իրականացնելու նպատակով՝ դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11։00-ից մինչ ժամը 18։00-ն, Երևանի մետրոպոլիտենը չի գործելու»,- գրել է Մետրոպոլտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։