կարևոր
3361 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-14 22:03
Աշխարհ

Կիպրոս այցի շրջանակներում Ի. Սաղաթելյանը հանդիպել է Ստրովոլոսի քաղաքապետի հետ

Կիպրոս այցի շրջանակներում Ի. Սաղաթելյանը հանդիպել է Ստրովոլոսի քաղաքապետի հետ

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Կիպրոսում նախատեսված քաղաքական հանդիպումների շարքում նոյեմբերի 14-ին հանդիպել է Արցախի բարեկամ, Նիկոսիայի ամենամեծ քաղաքի՝ Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապախարալմպուսի հետ։

Ջերմ մթնոլորտում ընթացող զրույցը ծավալվել է Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախին առնչվող, ինչպես նաև կիպրահայությանը հետքրքրող հարցերի շուրջ։

Քննարկվել են առաջիկա ժամանակաշրջանում տարբեր ծրագրերի իրագործման հնարավորությունները։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի եւ Հայ դատի հանձնախմբի անդամները։