Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կարևորում եմ այսօրվա իրավիճակում Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգներն ու նրանց հաղթահարման ուղիների թեմայով կլոր սեղանի քննարկումն ու հետագայում դրա եզրակացությունների հիման վրա մեր համընդհանուր գործունեությունը ծավալելու շարունակականությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Հայաստան» դաշինքի կազմակերպած՝ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկմանը։
«Ակնհայտ է, որ տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում այսօր Հայաստանն ու Արցախը հայտնվել են մի այնպիսի իրավիճակում, որ շարունակական են աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախումները մեր տարածաշրջանում, և նաև տարածաշրջանային դերակատարների մուտքն է թույլ տրվել Հարավային Կովկաս, և թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի հետևանքով մենք հայտնվել ենք այսպիսի դժվարի իրավիճակում»,-ասաց նա։
Սեյրան Օհանյանը նկատեց, որ մեկ տարի է անցել այն իրադարձություններից, որ հարձակում գործվեց հայ ժողովրդի դեմ և այդ մեկ տարում լիարժեք գնահատական չի տրվել իրավիճակին։
«Այս՝ իրավիճակի ոչ ճիշտ դիագնոզն է, որ անորոշություն է բերում և՛ Հայաստանի, և՛ Արցախի հեռանկարի համար։ Այսօր մենք հավաքվել ենք, որ փորձենք այդ գնահատականը տալ»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․