Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ, Բրբէնքի քաղաքապետարանի խորհուրդը, ընդունեց որոշում դատապարտելու Ատրպէյճանի յարձակումը Հայաստանի եւ վայրագ վերաբերմունքը Հայ գերիների նկատմամբ նաեւ որոշեց նամակով դիմել ԱՄՆ նախագահին որ անմիջապէս դադրեցնի ամէն տեսակի զինուորական օժանդակութիւն Ատրպէյճանին: Քաղաքապետարանը նաեւ նամակով պէտք է պահանջէ քոնկրերսականներից կասեցնել զինուորական օժանդակութիւնը, յետ առնել նախագահից թիւ 907 բաժինի անտեսելու իրաւասութիւնը, եւ զօրավիգ կանգնիլ HR 1351 որ նմանապէս կը դատապարտէ Ատրպէյճանին եւ վերջ կը տայ զինուորական օժանդակութեան:
ՀՅԴ Բրբէնքի Աղբալեան Կոմիտէն և Բրբէնքի Հայ Դատի Յանձնախումբը շնորհակալութիւն են յայտնել բոլոր ընկերներին և համայնքի անդամներին, որոնք երեկ գիշերուանից Էլնամակով դիմել են քաղաքապետարանի խորհուրդին պահանջելով այս դիրքորոշումը:
«Ձեր աշխատանքը դիւրացրեց մեր գործը այս օր, երբ անձնապէս ներկայ եղանք խորհրդի նիստին և մեր խօսքը ուղղեցինք խորհուրդի ժողովին» ասուած է ՀՅԴ Աղբալեան Կոմիտէի յայտարարութեան մէջ:
ՀՅԴ Աղբալեան Կոմիտէի Ատենապետ Անդրանիկ Չարշաֆճեանի վկայութեամբ «ամեն հայի պարտականութիւնն է առանց յուասայատուելու իր շրջապատի ուշադրութիւնը սեւեռել Հայաստանի նկատմամբ Ատրպէյճանական վայրագութիւնների հարցի վրայ»:
Բըրբէնքի Հայ Դատի Յանձնախմբի Ատենապետ Սարգիս Սիմոնեանը համոզուած է որ «Հայ համայնքի ներգործօն մասնակցութեամբ կարելի դարձաւ իրականացնել ևս մի հայանպաստ որոշում մեր բարեկամ Բրբէբքի քաղաքապետարանի միջոցով»
Օրակարգ-Բրբէնք
Հոկտեմբեր 4, 2022