Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում նախօրեին որոշում է ընդունվել արձագանքել ՀՀ իշխող ուժի՝ Արցախի վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը։
Ճիշտ է՝ հայտարարության ծավալուն տեքստը ձանձրացնող էր, բայց մի քանի տողատակային, ակնարկային, ուղիղ արձանագրումներ ուներ։
1. Հայտարարությամբ արձանագրվում է ՀՀ իշխանության՝ Արցախի վերաբերյալ հնչեցվող հայտարարությունների խնդրահարույց լինելը։
2. ՀՀ իշխանությանը հիշեցնում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման ակունքներին վերադարձի մասին։
3. Արձանագրում, որ ՀՀ իշխանությունների ակտիվացրած հակառուսական քաղաքականությունը չափազանց վտանգավոր է։
4. Շեշտվում է, որ Արցախի հարցով ընթացող գործընթացը դուրս է եկել սահմանված սկզբունքերի ու տրամաբանության գծից։
5. Նշվում է, որ չնայած ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև Արցախի հարցով պարբերաբար խորհրդակցություններ են լինում, սակայն միշտ չէ, որ մոտեցումները ներդաշնակ են, կան հարցեր, որտեղ Արցախն ունի անհամաձայնություններ։
Ի դեպ, անհամաձայնությունների վերաբերյալ Արցախի ղեկավարությունը պետք է առավել հստակ խոսի և բաց ասի, թե ինչի վերաբերյալ է մոտեցումների տարբերությունը։
6. Ընդգծվում է, որ նախկինում՝ մինչև փաշինյանական ռեժիմի հաստատում, Արցախի հարցով գործընթացն ընթացել է ճիշտ ուղով՝ համայն հայության ռեսուրսների մոբիլիզացիայի պայմաններում։
7․ Ի հեճուկս ՀՀ իշխանության, արձանագրվել է, որ համազգային արժեքներն ու շահերը ենթադրում են, որ անկախ ամեն ինչից՝ Մայր Հայաստանը պետք է մշտապես լինի Արցախի կողքին բոլոր ուղղություններով, հատկապես՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման առումներով, ինչից ամեն գնով խուսափում է ՀՀ իշխանությունը։
8. Նշվում է, թե քանի Արցախը բանակցային գործընթացի լիիրավ կողմ չի դարձել, ՀՀ իշխանությունը չպետք է փախչի պատասխանատվությունից և շարունակի իրականացնել Արցախի ու արցախահայության շահերի ներկայացումը և պաշտպանությունը միջազգային հարթակներում»։