կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-31 18:25
Հասարակություն

Արցախցիները և ՀՀ սահմանում ապրող բնակիչները մեր անվտանգությունն են, դա լա՛վ իմացեք. Հակոբյան

Արցախցիները և ՀՀ սահմանում ապրող բնակիչները մեր անվտանգությունն են, դա լա՛վ իմացեք. Հակոբյան

Արցախի ճակատագիրը (վերջին տարիներին ողբերգական) մեծապես կախված է և կախված է եղել Երևանում ընդունվող որոշումներից կամ աշխատանքի արդյունքից: Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում։

«Դա նորմալ է՝ Երևանն է հայության ուժային, քաղաքական, ֆիանանսական և մշակութային կենտրոնը: 

Նորմալ է նաև, որ Հայաստանը վարկեր է տրամադրում Արցախին, բա մեր մեծ Հայրենիքի մի մասն է:

Իսկ մանրանալը այնքան, որ ՀՀ կառավարությունն է վճարում արցախցիների կոմունալը կամ աշխատավարձը էժան և պրիմիտիվ խոսակցություն է:

Դրա շեշտադրումը նաև նպատակ է հետապնդում, հատկապես Ստեփանակերտում կայացած հանրահավաքից հետո, երեսով տալ Արցախում ապրողներին այդ փոխանցված գումարները և ատելության նոր ալիք հարուցել ղարաբաղցիների նկատմամբ մոր մոլորյալ քաղաքացիների շրջանում:

Արցախցիները և ՀՀ սահմանում ապրող մեր բնակիչները մշտապես մեզ վճարում են անվտանգությամբ, դա լա՛վ իմացեք:

Հասարակ բան, եթե չլիներ Արցախի Հանրապետությունը հնարավոր պատերազմին առաջին հարված ստացողը կլինեին Հայաստանի Հանրապետության մարզերը, դրանցից հետո՝ Երևանը:

Միշտ պետք է մտածել: Իսկ Նիկոլին՝ հեռացնել»,-գրել է նա: