Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան այս պահին ՀՀ նախագահի նստավայր՝ Բաղրամյան 26 է ժամանելու՝ հանդիպելու Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, և «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից եկել են այստեղ՝ ասելու, որ Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի Հայաստանի ու Արցախի անունից բանակցելու՝ հայտնում է Yerkir.am-ը:
«ՀՀ իշխանությունները լեգիտիմ չեն»,-հայտարարեցին շարժման մասնակիցները։
ՀՀ նախագահի նստավայրում նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:
Հայաստանի և Լիտվայի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Լիտվայի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գիտանաս Նաուսեդային կհյուրընկալի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:
Մանրամասն՝ տեսանյութում․