Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք:
«Տիկին Ջուլետան այսօր կանգնած էր իմ կողքին՝ Կիևյան - Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքել նրան և մնացած քաղաքացիներին: Արդյունքում՝ տապալեցին ասֆալտին ու կոտրեցին նրա ձեռքը:
Այս և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ներկայացվելու է հաղորդում»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։