|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին կոտրել է Օդեսայի տարեց բնակչուհու ձեռքը. հայտնում է Odessit.ua-ն:
Սահակաշվիլին և նրա կողմնակիցներն Օդեսա էին այցելել՝ բողոքելու դատարանում քաղաքապետ Գենադի Տրուխանովի դեմ առաջադրված մեղադրանքների չեղարկման դեմ. քաղաքապետը մեղադրվում էր «Կրայան» նախկին գործարանի շենքի անօրինական գնման մեջ:
Կայքի համաձայն՝ Սահակաշվիլին փորձել է անկարգություններ հրահրել դատարանի շենքում, որի ժամանակ էլ հարվածել է թոշակառու կնոջն ու կոտրել նրա ձեռքը:
Նա իր ֆեյսբուքյան էջում մեղադրել է կնոջն ագրեսիվ պահվածքի մեջ: