|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն մի քանի օր է, ինչ թրքահպատակ օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարը մտել է նյարդերի պայքարի փուլ, որտեղ շատ կարևոր է, թե ում նյարդերն առաջինը տեղի կտան:
Ընդդիմության երեկվա հուժկու երթը անհանգիստ և բուռն գիշեր է ապահովել հայրենիքի դավաճանի համար: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ «նիկոլ մարդասպան», կամ «նիկոլ դավաճան» գոռացող տասնյակ հազարավոր Հայ մարդկանց ձանը հասել է Մոսկվա, ապա կարելի է վստահաբար պնդել, որ կառավարական ամառանոցում անցած գիշեր աննախադեպ «ուրախ է» եղել:
Դավաճանի Մոսկվա այցին զուգահեռ այսօր առավոտյան նկատվեց ոստիկանության «կարմիր գլխարկների» անբնական վարքագիծ. գազազած հարձակվում էին հայկական եռագույնով մեքենաների վրա ու ապօրինի կերպով բերման ենթարկում որևէ օրենք չխախտած վարորդներին:
Փաստորեն կարելի է արձանագրել, որ նյարդերի պայքարում նիկոլները պարտվեցին:
Իսկ շատ շուտով կարձանագրվի նաև սրանց վերջնական պարտությունը . . .
Արթուր Ղազինյան
ՀՀ ԱԺ պատգամավոր