|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ իր գլխավորած կառավարությունն անում է հնարավոր ամեն բան Ռուսաստանի հետ պատերազմը կանխելու համար։
«Մեր ժողովուրդն արդեն կռվել է Ռուսաստանի Դաշնության հետ, և այս առումով մենք հազար փորձանք ենք ապրել։ 2008-ի օգոստոսյան պատերազմի հետեւանքները կործանարար հետեւանքներ ունեցան մեզ համար։ Մենք երաշխավորում ենք բնակչությանը, որ մեր երկրում պատերազմ չի լինի»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նա հանդես է եկել երկրում խաղաղության ու կայունության օգտին՝ բացառելով, այսպես կոչված, «երկրորդ ճակատի» բացումը Վրաստանում՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ։