Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքացի Կարեն Դ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Կարեն Դ.-ի հաղորդման` 2014 թվականի օգոստոսի 20-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները հեռախոսազանգով իրեն հրավիրել են հիշյալ բաժին, որտեղ հայտնել են, որ ինքը կասկածվում է թմրամիջոցներ օգտագործելու մեջ և պետք է փորձանմուշ հանձնի: Տևական ժամանակ իրեն ոստիկանության բաժնում պահելուց հետո, իր մասնակցությամբ ոստիկանության աշխատակիցները լրացրել են բերման ենթարկելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ արձանագրություն:
Նույն օրը ինքը ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ գնացել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ, որտեղ առանց ընթերակաների մասնակցության կազմվել է արձանագրություն, որի մեջ մտցվել են մտացածին ընթերակաների ներկայության վերաբերյալ կեղծ տեղեկություններ:
Հաջորդ օրը Կարեն Դ.-ին կրկին հրավիրել են ոստիկանության հիշյալ բաժին, և տեղեկացրել, որ փորձագետի եզրակացությունը հաստատել է, որ ինքը օգտագործել է կանաբինոիդներ տեսակի թմրամիջոցներ, որի պատճառով իրեն ենթարկել են վարչական պատասխանատվության:
Կարեն Դ.-ն հայտնել է նաև, որ փորձագետի եզրակացությունը կեղծ է, քանի որ ինքն ընդհանրապես թմրամիջոց չի օգտագործում:
Կատարվում է նախաքննություն: