|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով վարժանքները շարունակվում են: Դրանք իրականացվում են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Տեղի թիվ 1 և թիվ 2, Խնձորեսկի և Կոռնիձորի դպրոցներում անցկացրել են ուսումնավարժություններ՝ երկրաշարժի և հրդեհի սցենարներով։
Արտակարգ իրավիճակների նախարարության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի մասնագետները հետևել են գործնական պարապմունքների ընթացքում աղետների ռիսկի կառավարման ոլորտային պատասխանատուների, ուսուցչական կազմի և աշակերտների պատրաստվածությանը՝ տեսական և գործնական գիտելիքների կիրառմանը: Ներկայացվել են ուսումնավարժանքների անցկացման ժամանակ ի հայտ եկած թերությունները, դրանց վերացման ուղղությամբ արվել են առաջարկություններ: Ցուցաբերվել է մեթոդական աջակցություն աղետների ռիսկի կառավարման գործընթացի վարման ուղղությամբ: