|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Եվրամիությունը չի կարող միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում. Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Ոչ՝ մենք. ռուսները դա չեն ընդունի, ինչպես մենք չենք ընդունի Ռուսաստանին՝ որպես միջնորդ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։
Բորելը մերժել է նաեւ չինական միջնորդության տարբերակը, քանի որ «նրանք հակված են դեպի Ռուսաստանը»։
«Թուրքիան այնտեղ շատ լավ աշխատանք է կատարում։ Նա լավ հարաբերություններ ունի երկու կողմերի հետ: Լավագույնը, իհարկե, կլինի Միավորված ազգերի կազմակերպությունը»,- հավելել է նա:
Ավելի վաղ Բրազիլիայի արտգործնախարար Կառլոս Ֆրանսան առաջարկել էր իր պետության միջնորդությունը ռուս-ուկրաինական բանակցություններում։