կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-09 14:25
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 9-ի ցերեկը, 10-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում մայիսի 9-ի երեկոյան ժամերին, 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 11-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: