Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանը քիչ առաջ ազատ արձակվեց:
«Ես, ինչպես 3 ամիս առաջ, այսօր էլ նույն կարծիքին եմ եւ պնդում եմ, որ սա ուղղակի միջամտություն էր դատավորի` իմ գործունեությանը, ընդ որում` բիրտ, եւ այն, ինչ իմ պաշտպանները ներկայացրել են` հիմնավորումով, որեւէ բան չի փոխվել: Ես էլի պնդում եմ, որ իմ կայացրած դատական ակտը օրինական է եւ հիմնավոր, ինչ ես մտածել եմ, շարադրել եմ այդ դատական ակտի մեջ»,-ասաց նա լրագրողների հետ զրույցում ազատ արձակվելուց անմիջապես հետո:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել էր դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում էր կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չէր ապահովել ամբաստանյալի` լսվելու իրավունքը։
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, որը փոխել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։
Դատավոր Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող այս գործընթացները նրա փաստաբանները քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն էլ այդ որոշմամբ ոտնահարել է Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։