կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-01 17:51
Քաղաքական

Լուսանկարում պատկերվածները որոշեցին, որ դատավոր Բորիս Բախշիյանը կարող է կալանավորվել․ Գեղամ Նազարյան

Լուսանկարում պատկերվածները որոշեցին, որ դատավոր Բորիս Բախշիյանը կարող է կալանավորվել․ Գեղամ Նազարյան

«Լուսանկարում պատկերվածները որոշեցին, որ դատավոր Բորիս Բախշիյանը կարող է կալանավորվել։ Նրանք գիշերը հանգիստ քնել են, մինչ քնելը բարեւել իրենց որդիներին, դուստրերին, թոռներին, զրուցել ու չեն ասել՝ գիտեք, մենք այն տեսակն ենք, որ կարող ենք ինչ որ մեկի կամքը կատարելու համար քանդել մի մարդու կյանք, անգամ զրկել ազատությունից։ Նրանք չեն ասել, որ նման կերպ վարվել են մեկի հետ, որն իրենց կոլեգան է, որի դեմ ակնհայտ հետապնդում է իրականացվում սկզբունքային եւ պրոֆեսիոնալ լինելու համար։

Ձեզ նմաններին, նաեւ ձեզ նմաններին պաշտպանելու համար որդիս զոհվեց։ Տականքներ, լավ, հայրենիքի համար զոհվելու ընդունակ չեք, գոնե ձեր ընկերոջ կյանքը կործանելուն, նրան ազատությունից զրկելուն դեմ արտահայտվելու կամք էլ չունե՞ք»։

Գեղամ Նազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր