|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի սպառողական շուկայում գնաճը ապրիլին, մարտի համեմատ, կազմել է 2.3 տոկոս: Հանրապետության բոլոր քաղաքներում ապրիլին, մարտի համեմատ, սպառողական գներն աճել են 1.9-2.5 տոկոսով, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում:
Երեւանում սպառողական գներն աճել են 2.4 տոկոսով: Այս ապրիլին, մարտի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. ապրիլին, մարտի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 3.8-4.8%-ով: Բարձր գնաճ արձանագրվել է Իջևան և Կապան քաղաքներում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 3.8%-ով: Հացն է թանկացել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում