կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 12:01
Քաղաքական

15։30֊ին՝ հանուն Արցախի, վճռակա՛ն օր է. այսօր Շուշիի գործողության պլանի ստորագրման օրն է. Գ. Վարդանյան

15։30֊ին՝ հանուն Արցախի, վճռակա՛ն օր է. այսօր Շուշիի  գործողության պլանի  ստորագրման օրն է. Գ. Վարդանյան

Այսօր Շուշիի ազատագրման գործողության ծրագրի ստորագրման օրն է։ Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ այս խորհրդանշական օրը 15:30-ին՝ հանու՛ն Արցախի, հանու՛ն մեր պետականության, հանու՛ն մեր երեխաներին թողնվող ժառանգության, բոլորս միասնական լինում ենք Ֆրանսիայի հրապարակում։ Գալիս ենք մեր ներկայությամբ ամեն մեկս մեր բաժին ստորագրությունը դնելու մեր արժանապատվության վերականգնման պայքարում։ Պատահական համընկնումներ չե՛ն լինում... Վճռակա՛ն օր է... Ամեն ինչ լավ է լինելու, Արցախը չի՛ ընկնելու...

Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ անդամ