կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 10:55
Հասարակություն

Քաղաքացիները փակել են Հաղթանակի կամուրջը. ոստիկանները փորձում են դուրս բերել մեծ բեռնատարները

Քաղաքացիները փակել են Հաղթանակի կամուրջը. ոստիկանները փորձում են դուրս բերել մեծ բեռնատարները

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և հանուն Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների անվտանգության՝ այսօր ևս շարունակվում են անհնազանդության ակցիաները։

Քաղաքացիներն մեծ բեռնատարներով փակել են Հաղթանակի կամուրջը։ Ոստիկանները նախ հանեցին բեռնատարներից մեկի համարանիշը, ապա փորձում էին ինչ-որ կերպ դուրս բերել բեռնատարը ճանապարհից: 

Հիշեցնենք, որ վաղ առավոտից բետոնախառնիչ, բեռնատար մեքենաներով փակված էին նաև Կիևյան կամուրջը, Դավթաշենի կամուրջը, տարբեր փողոցներ։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես՝ փակվել էին Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները: