|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր երեկոյան Ֆրանսիայի հրապարակում բաց երկնքի տակ հանրային քննարկումներ են անցկացվել։ Քննարկումներից մեկի բանախոսներն էին քաղաքագետ Էդգար Էլբակյանը, թուրքագետ Վարուժան Գեղամյանը, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը, տեղեկացնում է 168.am–ը:
Քննարկմանն անսպասելիորեն միացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն առաջարկել այսօրվա քննարկման ժամանակ նախապես հայտարարել վաղվա քննարկման թեմաները, որպեսզի երիտասարդները կարողանան պատրաստվել և քննարկումն անցնի բանավեճի ձևաչափով, քանզի ըստ նրա՝ ժամանակի ծախսը լինում է արդյունավետ, երբ բանավեճ է տեղի ունենում:
Նախագահն այնուհետև շնորհակալություն հայտնել քննարկման կազմակերպիչներին, բանախոսներին և մասնակիցներ և հեռացել։