Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պուտինը հայտարարություն է պատրաստում մայիսի 9-ին Ուկրաինային վճռական հարված հասցնելու համար բնակչության զանգվածային մոբիլիզացիայի մասին. հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարին։
Ուրբաթ ելույթ ունենալով՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն ասել է, որ ՌԴ նախագահը կարող է նոր պատերազմ հայտարարել «աշխարհի նացիստներին» Երկրորդ համաշխարհային պատերազմում Ռուսաստանի հաղթանակը նշող շքերթի ժամանակ: Դրանից հետո կհայտարարվի բանակի զանգվածային զորակոչ։
«Ես չեմ զարմանա, որ նա, հավանաբար, պատրաստվում է հայտարարել, որ «մենք այժմ պատերազմում ենք ամբողջ աշխարհի նացիստների հետ, և մենք պետք է իրականացնենք ռուս ժողովրդի զանգվածային մոբիլիզացիա»: Պուտինը, որը գրեթե ամեն կերպ ձախողվել է, կարող է փորձել ամրապնդել այն, ինչ ունի… և պարզապես դառնալ մի տեսակ քաղցկեղ երկրի ներսում»,- ասել է Ուոլեսը:
Նա պարզաբանել է, որ ստույգ տվյալներ չունի, բայց Պուտինը, հնարավոր է, ծրագրել է նման հայտարարություն անել՝ հաշվի առնելով իր նախկին մեկնաբանությունները:
«Մենք տեսել ենք Պուտինի մի շարք հայտարարություններ այն մասին, որ սա վերածվում է պրոքսի պատերազմի, և որ «նացիստներն ամենուր են», «ոչ միայն Ուկրաինայում, այլև ՆԱՏՕ-ն լի է նացիստներով»։ Կարծում եմ՝ նա կփորձի հրաժարվել իր «հատուկ գործողությունից»,- ասել է Ուոլեսը։
Նա նաև քննադատել է Կրեմլի «ողորմելի փորձերը»՝ կոծկելու իր կորուստները, և հավելել, որ Ռուսաստանի համար իր ռեզերվների զանգվածային մոբիլիզացման հրամանը «ձախողման խոստովանություն» կլինի։