կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-27 00:44
Հասարակություն

Նիկոլ, ճակատագիրը գալիս է քո հետևից, քեզ այլընտրանք չի մնացել. ոստիկանները քաշքշել են Հայկազուն Ալվրցյանին

Նիկոլ, ճակատագիրը գալիս է քո հետևից, քեզ այլընտրանք չի մնացել. ոստիկանները քաշքշել են Հայկազուն Ալվրցյանին

Կոմիտաս – Գյուլբենկյան խաչմերուկի վրա ոստիկանները բիրտ ուժ են կիրառել հայագետ, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանի նկատմամբ, քաշքշել նրան, երբ վերջինս փորձել է իր աջակցությունը հայտնել տեղում անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող երիտասարդներին։

«Ոստիկանական ուժերը ոհմակով եկել լցվել էին խաղաղ ակցիա իրականացնող երիտասարդների վրա, ոչինչ չկարողացա անել, մի քանիսին բերման ենթարկեցին։ Երբ մոտեցա նրանց, ասացին՝ ոչ մի բան չկա, մենք եկել ենք, ուղղակի, կարգը պահելու համար, այնինչ, րոպեներ անց, սկսեցին զանգվածաբար բերման ենթարկել երիտասարդներին։ Ուզում էի հարցնեի՝ ընկերներ, բա դուք ո՞ւր էիք 2018 թվականին, էս ե՞րբ հայտնվեցինք՝ այսքան շատ ու ագրեսիվ- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Հայկազուն Ալվրցյանը՝ նկարագրելով քիչ առաջ Կոմիտաս – Գյուլբենկյան փողոցում տեղի ունեցածը, որի ընթացքում, տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները, քաշքշել և բիրտ ուժ էին կիրառել նաև հայագետի նկատմամբ։ Վերջնիս մարմնական վնասվածներ չունի։

«Հեղափոխությունն արդեն սկսված է և ոչինչ, ոչ մի ուժ, այլևս, չի կասեցի այս ընթացքը, մինչև թրքահաճո իշխանությունները չհեռացվեն իրենց տեղերից։ Նիկոլ, ճակատագիրը գալիս է քո հետևից, քեզ այլընտրանք չի մնացել, ընդամենը մի քանի օր և վերջ»,- ասում է հայագետն ու հավելում՝ չի բացառվում, որ զանգվածային բողոքների ու ցույցերի ահագնացման և իշխանափոխության ռեալ վտանգի պահին, իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, թուրք – ադրբեջանական տանդեմի հետ միասին, ռազմական սադրանքներ հրահրեն սահմաններին, փորձելով այս կերպ կասեցնել երկրի ներսում սկիզբ առած փոփոխությունների ընթացքը։

Հայկազուն Ալվրցյանը վստահ է՝ Փաշինյանը չի խաղաղվի՝ մինչև հայի արյուն չթափի, բայց սա ևս չի կասեցնելու երկրում սկսված զանգվածային բողոքների ալիքը, որովհետև Հայաստանն ու Արցախը անդառնալի կորստյան ճանապարհով տանող իշխանությունները պետք է հեռացվեն, որոշմանն այլընտրանք չկա։

Աղբյուրը՝ Փաստինֆո