|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 396.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.3703 |
| GBP | ⚊ | £ 475.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կառավարության ներկայացուցիչն ասել է,որ Գերմանիան շուտով Ուկրաինային հետեւակի Marder 100 հին մարտական մեքենաներ մատակարարելու որոշում կկայացնի, եւ դա գերմանական ծանր սպառազինության առաջին առաքումը կլինի Ուկրաինա:
Գերմանական Rheinmetall պաշտպանական ընկերությունը մեքենաները Ուկրաինա արտահանելու թույլտվություն է խնդրել, Reuters-ին հայտնել է պաշտպանական աղբյուրը, որը մտադիր է առաջիկա ամիսներին մինչեւ առաքումը դրանք վերանորոգել:
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը չի նշել, թե երբ կընդունվի Marder-ի գործարքի վերաբերյալ որոշումը:
Պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտն անցյալ շաբաթ իշխող կոալիցիային ուղղված նամակում գրել էր, որ Ուկրաինա զենքի արտահանման հարցումները «կուսումնասիրվեն բացարձակ առաջնահերթությամբ: Նախարարների կաբինետում համաձայնեցումից հետո դրանց վերաբերյալ որոշում կկայացվի նույն օրը՝ ընդհանուր կանոնով»։