Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարիուպոլի Ազովի գնդի հետ 36-րդ ծովային բրիգադի միացման ժամանակ, որի մասին հայտնի է դարձել նախօրեին, ծովայինների մի մասը գերի է ընկել։ Այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը. գրում է УНИАН-ը։
Միաժամանակ, նա հերքել է գերիների հսկայական թվի մասին տեղեկատվությունը, որը տարածում է ռուսական կողմը։ Հիշեցնենք, որ ռուսական կողմը հայտնում էր մոտ 1000-ից ավելի գերիների մասին:
«Պետք է ասեմ, որ 36-րդ ծովային բրիգադի մի մասը գերի է ընկել ճեղքել փորձելու ժամանակ… Հազար մարդ չէ, առավել քիչ է: Հազար հոգին՝ կատարյալ անհեթեթություն է՝ մի քանի անգամ խոշորացված։ Բայց նրանք գերի են ընկել: Մի մասը գնաց Ազովի հետ միանալու, մի մասն էլ՝ ճեղքելու այլ տեղ, քանի որ բաժանվել էին իրարից և, իրավիճակից ելնելով, որոշում կայացրել։ Եվ նրանք, ովքեր գնացել էին այլ ուղղությամբ, ենթարկվել են հրետանային և օդային հարվածների, կորցրել շատ մարդկանց և գերի ընկել մարտի ընթացքում»,- ասել է Արեստովիչը: