Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Համացանցում հայտնվել է նախօրեին՝ դեպի Ծիծաեռնակաբերդի հուշահամալիր ջահերով երթի տեսանյութը՝ երկնքից: Այն իր էջում տեղադրել է լրագրող Անժելա Նալբանդյանը:
Նշենք, որ նախօրեին երեկոյան տեղի է ունեցել Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Երթին մասնակցել են Հայաստանի ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները, որոնք միացել էին ջահերթին Հանրապետության հրապարակից։
Երթի մասնակիցները տարել են Հայաստանի եւ Արցախի դրոշները, նաեւ այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը։ Այս տարվա ջահերով երթի կարգախոսն էր՝ «Զարթնիր, Լաո», որը, ըստ կազմակերպիչների, հայկական երկու պետությունների առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ համահայկական սթափեցման կոչ է։
Նշենք, որ ջահերով երթ է տեղի ունեցել նաեւ Արցախում, երթին մասնակցել են Արցախի ներկա եւ նախկին նախագահները: