Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայե՛ր, միացեք». վանկարկումներով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած երթի մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ։
Մասնակիցները Երևանի կենտրոնական փողոցներով Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին կոչ արեցին միանալ շարժմանը։
«Ես եկա Ազատության հրապարակ և ասացի՝ խնդրում եմ, եկե՛ք, միացե՛ք մեր պայքարին հանուն հզոր Հայաստանի, հանուն հզոր Արցախի։ Ես չեմ կարծում, որ կա մարդ, ում երակներով հոսում է հայի արյուն համաձայն չէ այն մտքին, որ պետք է ունենանք հզոր Հայաստան, հզոր Արցախ և արժանապատիվ ապրող ժողովուրդ։ Մենք հնագույն պատմություն ունեցող ազգ ենք, չեն կարող դառնալ ցեղ։ Մենք հայ ենք, իսկ հայը երբեք չի ծնկելու թշնամու առաջ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այս իշխանությունները մեջ մեջքի հետևում գնան հերթական սադրանքին»,-երթի ավարտի հայտարարեց Վանեցյանն ու հայի, Արցախի և Հայաստանի մասին մտածող յուրաքանչյուրին հորդորեց միանալ պայքարին։