կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-17 16:37
Հասարակություն

Փաստացի, մեզ ուժի սպառնալիքի ներքո պարտադրում են խաղաղություն. Թագուհի Թովմասյան

Խաղաղության օրակարգը պարտադրանքով չի լինում և խաղաղաության օրակարգի մասիին հայտարարություններ երբ որ արվում են, այդ փաստաթուղթ կոչեցյալը պետք է լինի նաև լեգիտիմ։ Այս մասին այսօր «Ազատության» հրապարակում «Հայրենիք» կուսակցության նախաձեռնած հավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավո Թագուհի Թովմասյանը։

«Որևէ փաստաթուղթ չեն կարող քեզ պարտադրանքով ստորագրել տան, հետո էլ ասել, որ դաա ընդունելի է բոլոր կողմերի համար։ Փաստացի մեզ, ուժի սպառնալիքի ներքո, մեզ պարտադրում են խաղաղություն»,- ասաց Թովմասյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 18-ին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն «Ազատության հրապարակից կոչով դիմեց հայությանը, որ բոլոր նրանք, ովքեր մտահոգված են ՀՀ-ի և Արցախի անվտանգության համար, միանան հավաքին և սատար կանգնեն մեր հայրենիքի պաշտպանության գործում։